16 հուլիսի 2013 - 18:32 AMT
Կայացել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի աշխատանքների քննարկումը

Կառավարությունում այսօր մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

2013 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, գյուղատնտեսության, սփյուռքի, արտաքին գործերի, արդարադատության և բնապահպանության նախարարները, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը:

Գերատեսչությունների ղեկավարները վարչապետին զեկուցել են կառավարության գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրների կատարման և միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:

Հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2013 թ. առաջին կիսամյակում գերատեսչություններին տրված հանձնարարականների, ինչպես նաև աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին: