Հայաստանում կբացվի ֆրանսիական Սիանս Պո էքս համալսարանի մասնաճյուղ

Հայաստանում կբացվի ֆրանսիական Սիանս Պո էքս համալսարանի մասնաճյուղ

PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ֆրանսիայի էքս Ան Պրովանսի Սիանս Պո էքս համալսարանի ռեկտոր Քրիստիան Դյուվալին, Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Ստեֆան Բուդրանդիին և Հայաստանի հետ կապի պատասխանտու Ժիլբեր Դերդերյանին:

Նախարարության նախաձեռնությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ կստորագրվի ակադեմիայի բազայի վրա Ֆրանսիայի Սիանս Պո համալսարանի մասնաճյուղի բացման վերաբերյալ համաձայնագիր:

Համագործակցության արդյունքում նախատեսվում է կազմակերպել համատեղ ուսումնական ծրագրեր, իրականացնել հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր:

Սիանս Պոյի մասնաճյուղի շրջանավարտներին կտրվեն ֆրանսիական նմուշի դիպլոմներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---