Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել է Ունիվերսիադայի փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել է Ունիվերսիադայի փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Կազանի Ունիվերսիադայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 96 կգ քաշայինների եզրափակչում հանդիպեցին Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն ու Նիկիտա Մելնիկովը (Ռուսաստան):

Եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց ռուս ըմբիշը:

Ունիվերսիադայում հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և իր ճանապարհին հաղթահարել է Սուլեյման Դեմիրիի (Թուրքիա), Վիլիուս Լաուինարիտիսի (Լիտվա) և Մեհդի Ալիյարիֆելիզաբադիի (Իրան) արգելքները:

Այսօր Ուսանողական խաղերում բրոնզե մեդալներ են նվաճել Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) և սամբիստներ Հակոբ Առաքելյանն (+100 կգ) ու Մհեր Կարապետյանը (82 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---