Հրաչյա Հարությունյանին տեղափոխել են Մոսկվայի «Բուտիրկա» բանտ

Հրաչյա Հարությունյանին տեղափոխել են Մոսկվայի  «Բուտիրկա» բանտ

PanARMENIAN.Net - Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանը տեղափոխվել է Մոսկվայի «Բուտիրկա» բանտ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի իրավապահներին: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նա տեղափոխվել է քննչական մեկուսարանի հիվանդանոց:

Նշենք, որ ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության` այսօր ՀՀ դեսպանության ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության ղեկավարության հետ: ԱԳՆ հաղորդմամբ` հավաստիացումներ են ստացվել գործի օբյեկտիվ քննության, ինչպես նաև Հ.Հարությունյանի անվտանգության ապահովման և քննչական ու դատական գործընթացներին նրա պատշաճ մասնակցության ապահովման մասին:

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---