28 փետրվարի 2006 - 17:17 AMT
PBS հեռուստաալիքի վիճաբանությունները ամերիկյան հեռուստադիտողին Հայոց ցեղասպանության մասին ճիշտը կբացահայտեն
Ապրիլի 17-ին PBS հեռուստաալիքը Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի ցուցադրումն է ծրագրել, որից հետո կկայանա քննարկում ցեղասպանության փաստը հերքող Ջասթին Մաքքարտնիի եւ Օմեր Թուրանի մասնակցությամբ: ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը PBS-ին նամակ է ուղարկել եթերի արգելման պահանջով, սակայն PBS փոխտնօրեն Ջակոբա Ատլասը պատասխանել է, որ «PBS-ի որոշումը ենթադրում է` Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես փաստ լայն լուսաբանման եւ բազմաթիվ ԶԼՄ-ների եւ պատմաբանների կողմից ճանաչման կարիք ունի»: Ատլասի կարծիքով, եթերի տրամադրման եւ Հայոց ցեղասպանության փաստը հերքող մարդկանց քննարկման հեռարձակման արդարացում է հանդիսանում այն փաստը, որ ամերիկացիների մեծ մասը չեն հասկանում հայերի հետ կատարվածի էությունը:

«Չափազանց հաճախ են ԶԼՄ-ները անտեսել պատմության այդ հատվածը: Մենք հավատում ենք ճշտի ուժին, որը կբացվի այս վիճաբանությունների ընթացքում, մենք նաեւ հավատում ենք ամերիկյան հեռուստադիտողների` այդ ճմարտությունը բացահայտելու ունակությունը»,- նշվում է Ատլասի նամակում: ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի տնօրեն Արամ Ամբարյանը պնդում է կազմակերպության ներկայացուցիչների եւ PBS-ի ղեկավարության հանդիպման վրա, որպեսզի լուծվի տարաձայնության առարկա դարձած խնդիրը: