17 հուլիսի 2013 - 10:41 AMT
Արթուր Աբրահամն ու Ռոբերտ Շտիգլիցը հնարավոր է հանդիպեն 3-րդ անգամ

Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը և WBO վարկածով չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը հնարավոր է ռինգում հանդիպեն արդեն երրորդ անգամ:

Դա տեղի կունենա այն դեպքում, երբ Աբրահամն օգոստոսի 24-ին կարողանա հաղթանակի հասնել Վիլբեֆորսե Շիխեպոյի (Նամիբիա) նկատմամբ:

Աբրահամն ու Շտիգլիցը մենամարտել են երկու անգամ: Առաջին մենամարտում հաղթել է Աբրահամը, իսկ երկրորդում` Շտիգլիցը: