
Այսօր երեկոյան ազատամարտիկներ դարձյալ հանդիպելու են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Նա ասաց, որ ինչպես և վարչապետը խոստացել էր,առաջին հանդիպումից մեկ ամիս անց իրենց պատասխանելու են.
«Մենք կտեսնենք՝ ինչ է արվել այս մեկ ամսում, եթե մեր պահանջները բավարարվեն, շատ լավ կլինի, եթե՝ ոչ ստիպված են շարունակել պայքարը»,-ասաց ազատամարտիկը: Նշենք, որ ազատամարտիկները գիշերել են Ազատության հրապարակում:
Հիշեցնենք, որ ազատամարտիկները նստացույց էին անում Ազատության հրապարակում, նրանք պահանջում էին բարձրացնել իրենց թոշակները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 7-ին հանդիպել է նրանց և խոստացել մեկ ամսվա ընթացքում խնդրին լուծում տալ: