17 հուլիսի 2013 - 13:32 AMT
Բարոնուհի Քերոլայն Քոքսն Արցախում է

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին :

Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանում ընթացող գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարոնուհուն Արցախին մշտապես սատարելու համար` նշելով, որ նրա կողմից ցուցաբերվող աջակցությունը կարևոր է քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյական տեսանկյուններից:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: