Պաշտոնական այցով Թբիլիսի է մեկնել Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը

Պաշտոնական այցով Թբիլիսի է մեկնել Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը

PanARMENIAN.Net - 2013թ. հուլիսի 17-ին պաշտոնական այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ այլ պաշտոնատար անձինք:

Այցի ընթացքում Օհանյանը հանդիպում կունենա ինչպես իր վրացի պաշտոնակցի, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Այցի ընթացքում կքննարկվեն ՀՀ պաշտպանության նախարարության և Վարաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---