Յուրգեն Կլոպ. Հուզվում եմ, երբ տեսնում եմ Մխիթարյանի աշխատանքը մարզումների ժամանակ

Յուրգեն Կլոպ. Հուզվում եմ, երբ տեսնում եմ Մխիթարյանի աշխատանքը մարզումների ժամանակ

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ նշել է, թե ինչքան է ուրախ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերման համար:

Կլոպի խոսքով, Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մարզումների ժամանակ շարունակում է զարմացնել իրեն:

«Ես մտավախություն ունեմ, որ մեր նորեկների վրա ճնշում կարող է լինել այն փաստը, որ իրենց համար այդքան մեծ գումարներ ենք վճարել: Ի ուրախություն ինձ, Մխիթարյանն ու Օբամեյանգը չեն կարողանում կարդալ գերմանական մամուլ: Հուզվում եմ, երբ տեսնում եմ Մխիթարյանի աշխատանքը մարզումների ժամանակ»,- ասել է Կլոպը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---