Հրաչյա Հարությունյանի դուստր. Առաջնահերթն այն է, որ հայրս պատիժը կրի իր երկրում

Հրաչյա Հարությունյանի դուստր. Առաջնահերթն այն է, որ հայրս պատիժը կրի իր երկրում

PanARMENIAN.Net - Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանի դստեր՝ Լիլիթ Հարությունյանի խոսքով իր հայրը 20 տարի բեռնատար է վարել ու ոչ մի անգամ որևէ պատահար տեղի չի ունեցել: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ հայրը առաջին անգամ չէ, որ մեկնում է ՌԴ աշխատելու. «Նա Ռուսաստան է մեկնել նաև նախորդ տարի, այնտեղ աշխատել մի քանի ամիս ու տուն վերադարձել: Այս անգամ էլ գնացել էր երեք ամսով»:

Աղջիկն ասաց, որ փաստաբանի հետ այսօր կկապվեն և ինքը կարծում է, որ ամեն բան լավ կլինի:

«Իմ համար առաջնահերթն այն է, որ հայրս պատիժը կրի իր երկրում»,- ասաց Լ.Հարությունյանը՝ հավելելով, որ ինքն ու իր ընտանիքը ակնկալում են, որ իշխանություններն ու հասարակությունը կաջակցեն իրենց:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի համար մեղադրվում է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---