
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմաթիվ զանգեր է ստանում ՌԴ քաղաքացիներից, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնում Հրաչյա Հարությունյանին թե ֆինանսական, և թ՛ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով աջակցություն ցուցաբերելու հարցում:Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են նաև, որ Պաշտպանի՝ ազատազրկվածների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցի գլխավորությամբ` աշխատակազմը մշտապես կապ է պահպանում Հրաչյա Հարությունյանի փաստաբանի հետ և այժմ կազմակերպում է օգնության փոխանցման գործընթացը: