17 հուլիսի 2013 - 16:31 AMT
Շարմազանով. Թուրքիան չպետք է միջամտի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօրադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է, որ Թուրքիան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին և պատրաստ է նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Այս առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխխոսնակը, մասնավորապես, ասել է.

«Թուրքիայի արտգործնախարարն իր հայտարարությամբ վերահաստատեց, որ իր պետությունը հանդես է գալիս ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի ոչ թե արդարացի, այլ ադրբեջանամետ լուծման օգտին: Ուստի, եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, ապա պետք է կատարի մեկ պարզ քայլ` չխառնվի և չմիջամտի կարգավորման գործընթացին»: