ՌՀՄ-ն Հրաչյա Հարությունյանի գործի կապակցությամբ շարունակում է համապատասխան քայլեր ձեռնարկել![]() 17 հուլիսի 2013 - 20:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է՝ “Ռուսաստանի հայերի միությունը ցավում է Ռուսաստանում խոշոր ավտովթարի արդյունքում 18 մարդու մահվան համար, ցավակցում նրանց ընտանիքներին, մեղձավորներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին զոհվածների և վիրավորների ընտանիքներին, ինչպես դա մշտապես իրականացվել է ՌՀՄ կողմից աղետների և դժբախտ պատահարների դեպքում: Ինչպես արդեն ՀՀ լրատվամիջոցներին տեղեկացվել էր, Ռուսաստանի հայերի միությունը ավտովթարի պատճառ դարձած վարորդի գործի կապակցությամբ մի շարք քայլեր է ձեռնարկել, այդ թվում՝ հանդիպել է շահագրգիռ անձանց, պետական համակարգի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, բեռնատարմեքենայի սեփականատեր ընկերության պատասխանատուների, ավտովթարից տուժածների, ՌԴ-ումՀայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ, նպատակ հետապնդելով նվազեցնել թեժացած կրքերը, կանխել դրանք ազգամիջյան հարաբերությունների հարթություն տեղափոխելու փորձերը: Ռուսաստանի հայերի միության իրավաբանական ծառայությունը առաջին իսկ օրվանից գտնվում է աշխատանքային շփումների մեջ ՌԴ քնչական և դատական մարմինների և գործող դատապաշտպանների խմբի հետ, այն հաշվով, որպեսզի դատական գործընթացը անցկացվի ՌԴ օրենքների տառին և ոգուն համապատասխան, պահպանելով ՌԴ օրենսդրության պահանջները, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային նորմերն ու մարդկային արժանապատվության սկզբունքները”: ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը կալանավորվել է հուլիսի 13-ին Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած վթարից հետո: Հարությունյանի վարած բեռնատարը բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Հայ վարորդին հիվանդանոցից դատարան են տեղափոխել կանացի խալաթով, ինչը ըստ ակցիայի մասնակիցների, նրան նվաստացնելու նպատակով է արվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |