1 մարտի 2006 - 13:46 AMT
Հայաստանը կօգտագործի IPAP-ը պաշպանունակությունը եւ անվտանգությունը ամրապնդելու համար
Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը եվրաինտեգրումն է: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը ՆԱՏՕ-ի «Անվտանգության տնտեսական հարցերը, պաշտպանության ոլորտի կառավարման բարելավում» խորագրով սեմինարի ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստան-ՆԱՏՕ անհատական համագործակցության ծրագիրը (IPAP) ենթադրում է լիարժեք համագործակցություն Դաշինքի հետ անվտանգության ոլորտում եւ ՆԱՏՕ-ի հետ քաղաքական հարաբերությունների զարգացում: «Հայաստանը կօգտագործի ծրագիրը պաշպանունակությունը եւ անվտանգությունը ամրապնդելու համար: Զարգացած ժողովրդավարությամբ երկրների հետ համագործակցությունը անհրաժեշտ է զարգացման համար ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքացիական ոլորտներում»,-ասել է Կիրակոսյանը: