18 հուլիսի 2013 - 10:14 AMT
Միխայել Ցորկ. «Բորուսիայում» բոլորը տխրել են Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի համար

Դորտմունդի «Բորուսիայում» բոլորն անչափ տխրել են, որ թիմի նոր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել, հաղորդում է գերմանական մամուլը: Այս մասին հայտարարել է թիմի սպորտային տնօրեն Միխայել Ցորկը:

«Իսկապես ցավալի է, որ նա վնասվածք է ստացել: Մենք բոլորս էլ տխրել ենք: Բայց արդեն գիտենք, թե որքան ժամանակով է նա բացակայելու: Սակայն ուրախալի է, որ Մխիթարյանը ժամանակ ուներ հարմարվելու «Բորուսիային»,- ասել է Ցորկը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը վնասվածք է ստացել «Լյուցերնի» հետ ընկերական խաղում: Նա շարքից դուրս է եկել 4 շաբաթով: