«Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն. Նախնական տվյալներով տրանսպորտի համար կվճարենք 150 դրամ

«Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն. Նախնական տվյալներով  տրանսպորտի համար կվճարենք 150 դրամ

PanARMENIAN.Net - Երթուղին սպասարկող ընկերությունների հետ քաղաքապետարանում այսօր՝ ժամը 16:00-ին, քննարկում է լինելու, որտեղ պետք է տրանսպորտի գնի հետ կապված առաջարկներ արվեն, որից հետո համաձայնությունը կներկայացվի քաղաքապետին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը:

«Վերջնական հաշվարկներ են արվելու և ներկայացվելու է քաղաքապետին, որ մինչև երկուշաբթի որոշում լինի: Մենք ուզում ենք գոնե մինչև 50 դրամ թանկացնենք, մեր ժողովրդի մասին մտածելով և նաև սպասարկող ընկերությունների առաջարկներն հաշվի առնելով, պետք է որոշում կայացվի: Այնպես պետք է անենք, որ մարդիկ կարողանան վճարել, սպասարկողներն էլ՝ կարողանան դիմանալ շուկայում»,-ասաց Համբարձումյանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի այն դիտարկմանը, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլորրովին այլ թիվ էր հիշատակել և ընդամենը 5 դրամ թանկացման մասին էր խոսքը, Համբարձումյանը պատասխանեց, որ առանց այն էլ սպասարկողները վերջին շրջանում մի կերպ էին կարողանում փակել ծախսերը.

«Մինչև գազի թանկացումը՝ դիզվառելիքն էր թանկացել, մեքենանների պահեստամասերն էին թանկացել, սպասարկողը մինչև գազի թանկացումն էր մի կերպ դիմանում, ներդրողների վիճակն է վատ, մարդիկ հերոսաբար այդ ամենն անում էին մինչ այժմ: 5 դրամ թանկացնելը հարցի լուծում չէ, աշխարհում 100 դրամով նման մեքենաներով սպասարկում չկա»: Վերջում Միսակ Համբարձումյանը հավելոց, որ երևի մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինի ամեն ինչ, «որովհետև այլևս այսպես հնարավոր չէ»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---