18 հուլիսի 2013 - 12:58 AMT
Նախարարը ևս հաստատեց. Ուղեվարձը կբարձրանա 50 դրամով

Կառավարության նսիտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հաստատեց, որ Երևանում երթուղայի տաքսիների ուղեվարձը կդառնա 150 դրամ:

Նշենք, որ ավելի վաղ «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ քաղաքապետարանում այսօր՝ ժամը 16:00-ին, քննարկում է լինելու, որտեղ պետք է տրանսպորտի գնի հետ կապված առաջարկներ արվեն, որից հետո համաձայնությունը կներկայացվի քաղաքապետին: Նա ասել էր, որ նախատեսվում է ուղեվարձը բարձրացնել 50 դրամով: