18 հուլիսի 2013 - 16:24 AMT
Բակո Սահակյանի հրամանով դադարեցվել են Սևակ Բեգլարյանի լիազորությունները

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ Սևակ Բեգլարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` Լիանա Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով։

Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: