1 մարտի 2006 - 15:56 AMT
Փարիզում բողոքի ցույց է կայացել` ուղղված հայկական հուշարձանների ավերման դեմ
Երեկ մոտ հազար հայ Էյֆելյան աշտարակի մոտ` Փարիզում Ադրբեջանի դեսպանության շենքինց ոչ հեռու, Հին Ջուղայում հայկական խաչքարերի ավերման դեմ ուղղված բողոքի ցույց են կազմակերպել: Ցույցի մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել դատապարտել համաշխարհային անգին ժառանգության դեմ ուղղված այդ մշակութային հանցագործությունը: Ցույցի կազմակերպիչները եւ մի շարք ֆրանսիացի խորհրդարանականներ հավաքվածներին ներկայացրեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից Նախիջեւանի հայկական գերեզմանոցի ավերման փաստերը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի նախագահ Ալեքսիս Գովցյանը կոչ է արել Բաքվին ներողություն հայցել կատարվածի համար: Նա հիշեցրեց, որ Եվրախորհրդարանը ընդունել է հայկական հուշարձանների ավերումը դատապարտող բանաձեւ եւ պատրաստվում է գարնանը առաքելություն ուղղարկել Հին Ջուղայի իրադրությունը հետաքննելու համար: