ԱՄՆ-ը չեն բացառում Ղարաբաղում ռազմական գործողությունների հնարավորությունը

PanARMENIAN.Net - «Սթիվեն Մաննի միտքը պարզ է. այսինքն 2006թ. Ադրբեջանում եւ Հայաստանում ընտրություններ չեն անցկացվում: Այդ իրադրությունը կողմերի առջեւ բարդ խնդիրները կարգավորելու հնարավորություն է ստեղծում»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Րինո Հարնիշը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մաննի այն հայտարարությունը, որ եթե 2006թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորում չստանա, Հայաստանին եւ Ադրբեջանին ողբերգություն է սպասվում: Այդ հայտարարություններում հստակություն մտցնելով` ԱՄՆ դեսպանը նշել է, որ «եթե հակամարտության կարգավորման մեջ ոչ մի արդյունք չգրանցվի, հնարավոր է մի քանի տարբերակ, որոնցից մեկը պատերազմն է»: Սակայն Հարնիշը նշել է, որ պատերազմը ողբերգությունների ճանապարհ կբացի Կովկասյան տարածաշրջանում. «Ես բազմաթիվ անգամներ ասել եմ` ինչպիսի ողբերգություններ կարող են լինել: Պետք է հիշել` ինչպիսի ծանր դրության մեջ են ապրում գաղթականները: Այդ պատճառով մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական գործիչներին ելք գտնել ստեղծված իրադրությունից», հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---