19 հուլիսի 2013 - 09:41 AMT
Հանրապետության հյուսիսային տարածքում կդիտվի ամպամած եղանակ, սպասվում է անձրև և ամպրոպ

Հուլիսի 19-ին հանրապետության հյուսիսային տարածքում կդիտվի ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր են առատ տեղումներ և կարկուտ: Հնարավոր է քամու ուժգնացում պոռթկումներով մինչև 20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճան: Իսկ հարավային շրջաններում, նաև Տաթևում կպահպանվի արևային եղանակը, տեղումներ չեն սպասվում: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ, խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից: Արտակարգ Իրավիճակների նախարարությունը բնության գրկում հանգստացողներին զգուշացնում է. հրդեհից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները: Սևանի ջուրը +18:

Երևանում կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ, օրվա 2րդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում, երեկոյան տեղ-տեղ անձրև և ամպրոպ, քամի 12-15մ/վրկ: Ցերեկը +31+33, երեկոյան +26+28: