19 հուլիսի 2013 - 10:02 AMT
Յուրգեն Կլոպ. Մենք մի քանի տարբերակ ունենք Հենրիխ Մխիթարյանին փոխարինելու համար

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ գովասանքի խոսքեր է ասել թիմի նոր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին, հաղորդում է գերմանական մամուլը: Կլոպն ընդգծել է, որ ընկերական խաղերում զգացել է հայ ֆուտբոլիստի պահանջվածությունը:

«Մխիթարյանը «Բորուսիային» տալիս է այն, ինչի կարիքը կա: Մենք մի քանի տարբերակ ունենք նրան փոխարինելու համար»,- ասել է Կլոպը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը վնասվածք է ստացել «Լյուցերնի» հետ ընկերական խաղում: Նա շարքից դուրս է եկել 4 շաբաթով: