19 հուլիսի 2013 - 12:18 AMT
Հակոբ Ստեփանյանը մենամարտ է անցկացնելու Շահբուլատ Շամխալիևի հետ

Bellator-ում հանդես եկող երկու բռնցքամարտիկներ` Շահբուլատ Շամխալիևը և Հակոբ Ստեփանյանը (Ռուսաստան), հաջորդ հանդիպումն անցկացնելու են միմյանց դեմ: Բռնցքամարտիկների հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 13-ին, հաղորդում է allboxing.ru-ն:

Ստեփանյանը Bellator-ում նորամուտը նշել է Շամխալիևի հետ, սակայն ավելի անհաջող է հանդես գալիս: Երեք մենամարտերում նա 2 պարտություն է կրել:

Իսկ Շամխալիևը համառորեն ընդգրկվել է Bellator-ի կիսաթեթև քաշայինների լավագույն բռնցքամարտիկների ցանկ: