19 հուլիսի 2013 - 15:26 AMT
Քաղաքապետարանի կայքը հզորացնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն 2013թ. առաջին կիսամյակում իրականացրել է մի շարք աշխատանքներ՝ համացանցային հարթակում Երևանը ներկայացնող կայքերի բարելավման և զարգացման ուղղությամբ:

Մասնավորապես, Iyerevan.am կայքը համալրվել է առաջարկների բաժնով, ինչը հնարավորություն է ընձեռում անմիջապես տեսնել քաղաքացիների առաջարկություններն ու մեկնաբանությունները, նաև քննարկումները՝ ուղղված քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:

Ինչպես հայտնում ենԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զգալի աշխատանք է կատարվել նաև MyYerevan.am կայքը օգտատերերի համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ:

Այստեղ ինտեգրվել է նոր` YerevanResto բաժինը, ինչը Երևան քաղաքի սննդի և ժամանցային օբյեկտների մասին տեղեկատու-ուղեցույց է:: Կայք է ինտեգրվել նաև «3600 Երևան» նախագիծը, որի միջոցով կայքի այցելուները կարող են տեսնել մայրաքաղաքի մոտ 300 վիրտուալ տեսարաններ:

Աշխատանքներ են տարվում նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի` yerevan.am-ի հզորացման և այցելուների համար օգտվելն առավել դյուրին դարձնելու ուղղությամբ: