19 հուլիսի 2013 - 17:10 AMT
Ցեղասպանագետ Յաիր Աուրոնին հանդիպել է Սփյուռքի նախարարին

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է հրեա պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին և Իսրայելի Քնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Յաբանին:

Հակոբյանը նշել է, որ հրեաները զգացել ել ցեղասպանության ցավը և առաջինը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը. «Կարևոր է, որ հրեա մտավորականությունը հայերի ցեղասպանության ճանաչման արդարացի պահանջով ազդի Քնեսետի վրա»: Աուրոնին ասել է, որ իրենք կարող են իրենց ձայնը լսելի դարձնել աշխարհում և հասնել ցանկալի արդյունքի. «Սա կարևոր ասելիք է այն համաշխարհային հանրությանը, որը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: