ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյուքնում 6 նյութ է ուղարկվել ոստիկանություն

ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյուքնում 6 նյութ է ուղարկվել ոստիկանություն

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը:

2013թ. հուլիսի 17-ի դրությամբ՝ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են 6 նյութեր և ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

ՀՀ Ազգային ժողովից ստացված ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2012թ. տարեկան և պալատի կայքէջում տեղադրված 17 ընթացիկ հաշվետվությունների ուսումնասիրության ընթացքում հուլիսի 1-ին պալատից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք դեռևս չեն ստացվել, հայտնում են ոստիկանությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---