Է.Նալբանդյանը մասնակցեց Արցախի ԱԳ 20-ամյա տարեդարձին նվիրված նիստին

Է.Նալբանդյանը մասնակցեց Արցախի ԱԳ 20-ամյա տարեդարձին նվիրված նիստին

PanARMENIAN.Net - Այսօր Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Արցախի նախագահին ներկայացրեց հուլիսի 12-ին Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպման մանրամասները։

Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։ Հանդիպմանը երկուստեք կարևորվեց Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչությունների միջեւ ակտիվ եւ համակարգված աշխատանքը:

Հուլիսի 19-ին Էդվարդ Նալբանդյանը ԼՂՀ արտգործնախարարությունում հանդիպեց նախարար Կարեն Միրզոյանի, արտերկրում Արցախի ներկայացուցիչների և նախարարության աշխատակիցների հետ։ Շնորհավորելով արցախցի դիվանագետներին ԼՂՀ ԱԳՆ հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ շարունակելու է համակողմանի աջակցությունը Արցախի արտաքին գործերի նախարարության գործունեությանը:

Նույն օրը ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արցախի արտաքին գործերի նախարարության 20-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին։

Ելույթ ունենալով հանդիսավոր նիստին՝ նախարար Նալբանդյանը մասնավորապես, ասաց.

«Անկախ Արցախի արտգործնախարարությունը հիմնադրվեց պատերազմի պայմաններում։ Երկու տասնամյակ անց խաղաղ, գեղատեսիլ և բարեկարգ Ստեփանակերտում այսքան տոնական տրամադրությամբ նշում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 20-րդ տարեդարձը։

Մեր ընտրած ուղու շնորհիվ արդեն հինգ տարի շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներն անմիջական ուշադրության կենտրոնում են պահում արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչի վկայությունն են լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում և Էնիսքիլենում նրանց կողմից արված հայտարարությունները:

Մենք համոզված ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Այդ նպատակով մենք համատեղ և հետևողական ջանքեր ենք գործադրում։ Երկու նախարարությունների միջև հաստատվել է սերտ համագործակցություն, որի վկայություններից է, որ այսօր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը Հայաստանի դիվանագիտական ծառայության ամենափորձառու ներկայացուցիչներից մեկը»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---