Գուժ Մանուկյանն արդեն մի քանի օր է՝ հիվանդանոցում է

Գուժ Մանուկյանն արդեն մի քանի օր է՝ հիվանդանոցում է

PanARMENIAN.Net - Արդեն չորս օր է՝ հայտնի դերասան Գուժ Մանուկյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքում։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց բաժանմունքի հերթապահ բժիշկը։

«Մանուկյանի վիճակը միջին ծանրության է։ Նա իրեն թույլ է զգում, բայց վիճակը կայուն է»,- ասաց հերթապահը։

Թե ինչ խնդիր ունի Մանուկյանը՝ հերթապահ բժիշկը չասաց՝ նշելով, որ այդ հարցին կպատասխանի դերասանին զննող բժիշկը, ում աշխատանքային ժամն արդեն ավարտվել է։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---