2 մարտի 2006 - 16:12 AMT
Թաիր Թաղիզադե. «Հայաստանի հավակնությունները ադրբեջանական հողերի նկատմամբ անհիմն են»
Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության վարչության պետ Թաիր Թաղիզադեն հայտարարել է, որ «Ադրբեջանին ներկայացվող նոր անհեթեթ պահանջները հակաարդյունավետ են» Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կողմից «օկկուպացված» Ադրբեջանի այլ տարածքների հակամարտության կարգավորման ֆոնի վրա: Մեկնաբանելով փետրվարի 28-ին Երեւանում կայացած համահայկական հանրահավաքը, Թաղիզադեն նշել է, որ «այդ կարգի ցույցերը վնասում են խաղաղ գործընթացին ընդհանրապես եւ մասնավորապես Հայաստանի դիրքորոշմանը, քանի որ զրկում են նրան փոխզիջման պատրաստակամությունից, ինչը հանդիսանում է բանակցային գործընթացի անհրաժեշտ պայմանը», հայտնում է Ինտերֆաքսը: