20 հուլիսի 2013 - 15:48 AMT
ՊԵԿ-ն «Արմավիա»-յից 7 մլրդ 35 մլն դրամ է պահանջում. Դատական նիստը՝ հուլիսի 30-ին

Հուլիսի 30-ին ՀՀ վարչական դատարանը կսկսի «Արմավիա ավիաընկերություն» ՍՊԸ-ն ընդդեմՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության ապրիլի 12-ի հայցադիմումի գործով դատաքննությունը: Այա մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համարգից:

Ըստ աղբյուրի՝ հայցվորը դիմել է ընկերությունից 7 մլրդ 35 մլն 703 հազար 888 դրամ բռնագանձելու պահանջով:

Դատարանը դեռևս ապրիլի 19-ին բավարարել է որպես հայցի ապահովման միջոց ավիաընկերության գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին հայցվորի միջնորդությունը:

Նախնական դատական նիստերը կայացել են հունիսի 14-ին և հուլիսի 4-ին: