Մոսկվայում միգրանտների կողմից կատարվող հանցագործությունների թիվը 4 տարում 2 անգամ կրճատվել է

Մոսկվայում միգրանտների  կողմից կատարվող հանցագործությունների թիվը 4 տարում 2 անգամ կրճատվել է

PanARMENIAN.Net - 2008-2012 թվականների ընթացքում Մոսկվայում միգրանտների կողմից կատարվող հանցագործությունների թիվը 2 անգամ կրճատվել է : Եթե 2008 թվականին դրանց թիվը 16 հազար էր, ապա 2008 թվականին միգրատնտների կողմից կատարաված 8 հազար հանցագործության դեպք է գրանցել : Այս մասին «Прокурор» ամսագրին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի դատախազ Սերգեյ Կուդենևը :

Կուդենևը նշել է նաև, որ չնայած հանցագործությունների թվի նվազմանը, դրանցում միգրանտների կատարած հանցագործությունների թիվը զգալի է՝կատարված ընդհանուր հանցագործությունների թվի մոտ 20 տոկոսը :

Մոսկվայի գլխավոր դատախազը հայտնել է նաև, որ 2012-ին Մոսկվայի միգրացիոն ծառայություն է դիմել ավելի քան 1 մլն 745 հազար մարդ, ինչը 10 հազարով ավելի է, քան 2011 թվականին : Միգրանտների մեծ մասը ԱՊՀ երկրներից է, նրանք Ռուսաստան են մեկնում հիմնականում աշխատելու նպատակով :

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---