
Բնապահպանական պետական տեսչության հուլիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.07 մլն դրամի ընդհանուր գումարով վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 2.19 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե մուտք է եղել 1.31 մլն դրամ գումար: Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: