22 հուլիսի 2013 - 13:01 AMT
Իրաքում զինծառայողների շարասյան վրա հարձակման հետևանքով 25 մարդ է զոհվել

Իրաքում մահապարտը հարձակվել է զինծառայողների շարասյան վրա: Ըստ երկրի իրավապահ մարմինների ներկայացուցիչների, արդյունքում զոհվել է 25 մարդ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Հարձակումը տեղի է ունեցել Մոսուլում այսօր վաղ առավոտյան: Զոհվածների թվում կան ինչպես զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք, որոնք եղել են պատահարի վայրում: Լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվոմ: