ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը հետագայում եւս պատրաստվում է սերտ համագործակցել օմբուդսմենի ինստիտուտի հետ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նորընտիր օմբուդսմեն Արմեն Հարությունյանը հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախնինի հետ: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ին հայատնել են Հայաստնում ԵԱՀԿ ներկայացուցչությունում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները: Վ. Պրյախինը շնորհավորել է Ա. Հարությունյանին օմբուդսմենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հայտնել է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի պատրաստակամությունը հետագայում եւս սերտ համագործակցել ՀՀ օմբուդսմենի ինստիտուտի հետ: Պրյախինը նաեւ հրավիրեց օմբուդսմենին մասնակեցելու մարդու իրավունքի խնդիրներին վերաբերող միջոցառումներին, որոնք կկազմակերի ԵԱՀԿ-ը 2006թ.:
 Ուշագրավ
---