ԵՄ-ն առաջին անգամ քննարկում է Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովը այդ երկրների ԱԳ նախարարների հետ

ԵՄ-ն առաջին անգամ քննարկում է Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովը այդ երկրների ԱԳ նախարարների հետ

PanARMENIAN.Net - ԵՄ Խորհրդում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը կարևորում է Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովի քննարկումը այդ երկրների ԱԳ նախարարների հետ:

Քննարկումը տեղի կունենա ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստի շրջանակներում, որը երկուշաբթի կանցնի Բրյուսելում:

«Այսօր մենք հնարավորություն կունենանք քննարկելու առաջիկա գագաթաժողովի հարցերը, ինչը շատ կարևոր է, քանի որ նախկինում մենք դա քննարկել ենք մեր միջև: Մենք մտադիր ենք խրախուսել դրանք, որպեսզի մինչ գագաթաժողովը ավելի շատ արդյունքների հասնենք, որպեսզի այդ միջոցառումը հաջող լինի»,-ասել է Լինկյավիչյուսը երկուշաբթի Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստից առաջ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ակնկալվում է, որ նիստին կմասնակցեն Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի ու Բելառուսի ԱԳ նախարարները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին կմեկնի Բելգիա մասնակցելու համար ԵՄ երկրների և «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---