
Նախորդ շաբաթ Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների համար երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300 հազար ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 180 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: