Լևոն Աղասյանն աթլետիկայի պատանեկան ԵԱ-ում ոսկե մեդալ է նվաճել

Լևոն Աղասյանն աթլետիկայի պատանեկան ԵԱ-ում ոսկե մեդալ է նվաճել

PanARMENIAN.Net - Իտալիայի Ռիետե քաղաքում անցկացվող աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնության եռացատկի մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել:

Լևոն Աղասյանը վեց փորձից առավել բարձր արդյունք է գրանցել երրորդում՝16,1 մետր:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Կրիստիան Պուլին (Ֆինլանդիա) և Վլադիմիր Կոզլովը(Ռուսաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---