Փորձագետ. Հասկանալի է, որ անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ուկրաինայում

Փորձագետ. Հասկանալի է, որ անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ուկրաինայում

PanARMENIAN.Net - «Հասկանալի է, որ անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ուկրաինայում»,-հայտարարել է ուկրաինացի փորձագետ, Իրավիճակների մոդելավորման գործակալության տնօրենի տեղակալ Ալեքսեյ Գոլոբուցկին Analitika.at.ua –ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի ներկայացումը Ուկրաինայի Գերագույն խորհուրդ:

«Հայերի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է ազգային ողբերգությունը միավորում ու առավել ուժեղ դարձնում նրանց: Հատկապես, ելնելով սեփական ժողովրդի պատմությունից»,-ասել է Ալեքսեյ Գոլոբուցկին:

Հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: Օրինագծի ընդունման նախաձեռնողներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը: Նրանց նախաձեռնությանը սատարում է Հայաստանի ԱԳՆ-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---