«Եթե բոլորը» ֆիլմը Շուկշինյան կինոփառատոնի գլխավոր մրցանակակիրն է (վիդեո)

«Եթե բոլորը» ֆիլմը Շուկշինյան կինոփառատոնի գլխավոր մրցանակակիրն է

PanARMENIAN.Net - Նատալյա Բելյաուսկենեի ու Միքայել Պողոսյանի համատեղ «Եթե բոլորը» ֆիլմն երեկ Ալթայում արժանացել է 15-րդ Շուկշինյան կինոփառատոնի գլխավոր մրցանակին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆիլմի պրոդյուսեր Միքայել Պողոսյանը՝ նշելով, որ փառատոնի պատմության մեջ առաջին անգամ էր, որ գրան-պրին կիսվեց երկու ֆիլմերի միջև:

«Մեր ֆիլմը 7 մասնակից-ֆիլմերի առաջատար դարձավ: Առաջին տեղը կիսել ենք Ալեքսանդր Կասատկինի ու Նատալյա Նազարովայի «Դուստր» ֆիլմի հետ: Աննախադեպ է, երբ երկու ֆիլմ արժանանում են առաջին մրցանակին»,- ասաց Միքայել Պողոսյանը:

Ի դեպ, փառատոնի կոնկուրսային միջազգային ֆիլմերի ծրագրում ֆիլմը առաջին անգամ է ներկայացվել: Նույն ծրագրում առաջին անգամ ներկայացվել է նաև ղազախ ռեժիսոր Սլամբեկ Թաուքելի «Ավետյաց երկիր» ֆիլմը:

Ֆիլմի հերոս Գուգոն ստիպված է հանդիպել իր անցյալին, ընկերներին, որոնց հետ 20 տարի առաջ դուրս եկավ պայքարի` հանուն իրենց իդեալների պաշտպանության: Այդ ժամանակից ի վեր նրանց ուղիները բաժանվել են, բայց ռուս զինվորի և հայուհու դուստը, որի մայրը Սումգայիթի ջարդերի զոհ է դարձել, և հանուն նրա հիշատակի ամուսինը կամավորագրվել է արցախյան պայքարին, նրանց մեջ վաղուց մոռացված զգացմունքներ կարթնացնի: Նրանք կհամատեղեն ջանքերը, որպեսզի օգնեն իրենց ընկերոջ աղջկան, միասին փորձություններ ու արկածներ կանցնեն` հասկանալով, որ իրենց կյանքն իսկապես իմաստ է ունեցել, և իրենց տնկած կեչին կյանքի խորհրդանիշ է և ոչ միայն հանգուցյալների հիշատակի բեռ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---