23 հուլիսի 2013 - 10:23 AMT
Հրաձգության ամառային ԵԱ-ում այսօր կմրցի Հայաստանը ներկայացնող Քրիստիան Լաուերը

Հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 3-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կընթանա հրաձգության հրացան և ատրճանակ ձևերից Եվրոպայի ամառային առաջնությունը:

Հուլիսի 23-ին կմեկնարկի փոքր տրամաչափի հրացան 50 մ տղամարդկանց վարժության առաջին փուլը, իսկ հաջորդ օրը տեղի կունենա կիսաեզրափակիչը: Վարժությանը կմասնակցի Քրիստիան Լաուերը:

3 դիրքից փոքր տրամաչափի հրացան վարժությունը կկայանա հուլիսի 24-ին, և Հայաստանը կներկայացնի Հրաչ Բաբայանը: Իսկ երկու օր անց նա կմրցի փոքր տրամաչափի հրացան 50 մ վարժությունում:

Հուլիսի 27-ին փոքր տրամաչափի ազատ ոճի ատրճանակ 50 մ տղաների վարժությունում հանդես կգա Զավեն Իգիթյանը: Նույն օրը տեղի կունենա փոքր տրամաչափի ազատ ոճի ատրճանակ 50 մ տղամարդկանց վարժությունը, որին կմասնակցի Նորայր Առաքելյանը:

Քրիստիան Լաուերը հայտավորված է նաև փոքր տրամաչափի հրացան 3 դիրքից վարժությանը, որում կրկին հանդես կգա Լաուերը: