23 հուլիսի 2013 - 11:06 AMT
Ջրային ձևերի ԱԱ-ում հուլիսի 29-ին 100 մ թիկնալողում ելույթ կունենա Խաչիկ Փլավչյանը

Բարսելոնայում ջրային ձևերի 15-րդ աշխարհի առաջնությում արդեն խաղարկվել են մեդալների մի քանի հավաքածուներ: Աշխարհի առաջնությունում ելույթ են ունենում 170 երկրների ավելի քան 2000 մարզիկներ, նրանց թվում են Հայաստանի 3 ներկայացուցիչներ:

Բարսելոնայում 50 և 100 մ ազատ ոճում ելույթ կունենան Մոնիկա Վասիլյանը և Վահան Մխիթարյանը: Մխիթարյանի նախնական ելույթները կկայանան հուլիսի 31-ին (100 մ) և օգոստոսի 2-ին (50 մ), իսկ Վասիլյանը պայքարի մեջ կմտնի օգոստոսի 1-ին և 3-ին (100 և 50 մ):

Խաչիկ Փլավչյանը 100 մ թիկնալողում հանդես կգա հուլիսի 29-ին, իսկ օգոստոսի 3-ին`50 մ-ում:

Առաջնությանը հավաքականը պատրաստվել է Ծաղկաձորում, որտեղ 14-օրյա հավաք է անցկացրել: Հայ լողորդները մրցավայր են մեկնել այսօր: