23 հուլիսի 2013 - 12:24 AMT
Վալերի Օսիպյանը՝ ակտիվիստներին. Դուք ոստիկանների առջև պայմա՞ն եք դնում

Քաղաքապետարանի դիմաց շարունակվում է ընդդեմ ուղեվարձի թանկացման ակցիան: Ինչպես արդեն հայտնել էինք, 3 քաղաքացի բերման է ենթարկվել: Ակտիվիստները պահաջում են նրանց ազատ արձակել:

Արձագանքելով ակտիվիստների պահանջին, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հարցրեց.

«Դուք ոստիկանության առջև պայմա՞ն եք դնում: Հասարակական կարգը խախտած քաղաքացիները համապատասխան պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով»: