Կարեն Անդրեասյան. Հրաչյա Հարությունյանն արդեն հաղթահարում է դեպրեսիան

Կարեն Անդրեասյան. Հրաչյա Հարությունյանն արդեն հաղթահարում է դեպրեսիան

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վերադարձել է Մոսկվայից: Նա երեկ հանդիպել է Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած վթարից հետո ձերբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Պաշտպանն ասաց, որ Հարությունյանն ապաքինվում է, հաղթահարում է դեպերեսիան:

Կարեն Անդրեասյանիը կիսվեց իր մտահոգություններով, որոնք հատկապես ընտրված փաստաբաններին էին վերաբերում.

«Զրուցել եմ Ռուսաստանում ՀՀ դեսպանի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք կուռ դարձնել թիմը: Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խոստացել է ֆինանսապես ապահովել, և մենք շուտով, կարծում եմ, կունենանք մի ղեկավար-փաստաբան, որը կառաջնորդի թիմը, և կապահովենք Հրաչյա Հարությունյանի պաշտպանությունը»,- ասաց նա:

Օմբուդսմենը՝ պատասխանելով լրագրողների հարցին, որը վերաբերում էր Հարությունյանին խալաթով դատարան բերելուն, ասաց, որ պետք է քննություն ընթանա, որ պարզվի, թե ինչու էր նա դատարանում հայտնվել այդպես.

« Իրավապաշտպանների գնահատականները մեկ օրում ու մեկ շաբաթում չեն լինում, պարզապես հետևողական պետք է աշխատենք, որ հասկանանք՝ հիվանդանոցն էր մեղավոր, ոստիկանները, քննիչները, թե մեկ ուրիշը»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Կարեն Անդրեասյանն ընդգծեց նաև որ պետք չէ հարցը ներկայացնել որպես ազգամիջյան կոնֆլիկտ, քանի որ դա վտանգավոր է, բայց նաև ասաց, որ բոլորը կարող են վրդովվել, երբ հարցն իրենց հայրենակցի իրավունքներին է վերաբերում:

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի հայ վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---