Արամ Կարապետյան. Կառավարությունը պետք է օրինակ վերցնի Բրազիլիայից

Արամ Կարապետյան. Կառավարությունը պետք է օրինակ վերցնի Բրազիլիայից

PanARMENIAN.Net - «Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը չեղյալ հայտարարեց պաշտոնական այցը Ճապոնիա, հավաքեց կառավարության անդամներին և առաջարկեց խնդրի լուծման նոր ուղիներ, այսինքն մարդիկ աշխատանք կատարեցին: Իսկ ի՞նչ մենք ունենք: Մենք ունենք երիտասարդություն, շատ կարգին երիտասարդություն, որը ոտքի է ելել և պայքարում է իր իրավունքների համար: Սակայն ինչքա՞ն դա կարող է տևել: Ինչքա՞ն կարելի է հրաժարվել 150 դրամ վճարելուց»,-հայտարարել է մամլո ասուլիսում «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Ըստ նրա, այժմ պետք է կառավարությունն արձագանքի, սակայն, փոխարենը, մենք տեղեկանում ենք, որ «նախագահ Սերժ Սարգսյանը արձակուրդ է մեկնել»: Ըստ Արամ Կարապետյանի, նախագահ Սարգսյանը չի կարող կասեցնել գնաճը: «Նա չի կարող արգելել տրանսպորտային գծերի սեփականատերերին բարձրացնել ուղեվարձը հասարակական տրանսպորտում»:

Իր հերթին «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այսօր մենք քննարկում ենք 100 դրամ վճարել թե 150, սակայն հարցը շատ ավելի խորքային է. «արմատական փոփոխություններ են պետք պետության տրանսպորտային քաղաքականության մեջ»: Նա նաև նշել է, որ պետք է հիշել, որ ոչ բոլոր ժողովրդներն իրենց երկիրն ունեն, իսկ մենք ունենք և պատասխանատու ենք մեր պետության համար:

Նշենք, որ Բրազիլիայում 2013թ. հունիսին բազմաթիվ բողոքներից հետո յոթ նահանգների մայրաքաղաքների քաղաքապետերը հայտարարեցին ավտոբուսի ուղեվարձի նվազեցման մասին:

Հուլիսի 20-ին ուղեվարձը Երևանի հասարակական տրանսպորտում ավելացավ 50 տոկոսով՝ դառնալով 150 դրամ, ինչը վրդովմունքի ալիք առաջացրեց բնակչության շրջանում: Մասնավորապես, ակտիվիստների խումբը կոչ է անում չվճարել 150 դրամ, ոմանք որպես բողոքի նշան շարունակում են 100 դրամ վճարել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---