Մեկնարկել են «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» վերապատրաստման դասընթացներ23 հուլիսի 2013 - 18:32 AMT PanARMENIAN.Net - «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակներում մեկնարկել են խմբակավարների վերապատրաստման մեկամսյա դասընթացներ: Արդյունքում` մարզերից ժամանած 55 խմբակավար ձեռք կբերի երեխաներին ռոբոտաշինություն դասավանդելու համապատասխան հմտություններ: Դասընթացները կանցկացնեն «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սայմոտեկ» ընկերությունները և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը: Ծրագիրը համակարգելու, ընդլայնելու և ունեցած փորձը բոլոր դպրոցներում կիրառելու նպատակով փոխըմբռնման հուշագրի է ստորագրվել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ Քաունթերփարթ Ինթերնեշնլ ծրագրի, «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սայմոտեկ» ընկերությունների և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի միջև: Հուշագիրը բաց է նույն նպատակը հետապնդող և ծրագրին միանալ ցանկացող յուրաքանչյուր կազմակերպության համար: Դպրոցական խմբակների դասընթացների մեկնարկն աշակերտների համար կտրվի 2013 թվականի սեպտեմբերին: Խմբակներում պարապմունքները կիրականացվեն միության կողմից նախագծված և դպրոցներին տրամադրված ուսումնական ռոբոտի կոմպլեկտներով: Ներկայումս ռոբոտաշինության խմբակներ են գործում մայրաքաղաքի Այբ դպրոցում, Քվանտ և Պոլիտեխնիկ վարժարաններում: Խմբակներ կան նաև մարզերում: Մասնավորապես` Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Սիսիան, Կապան), Շիրակում (Գյումրի) և Արագածոտնում (Թալին): Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա |