23 հուլիսի 2013 - 18:34 AMT
«Ալ Քայիդան» ստանձնել է պատասխանատվությունը Իրաքում բանտերի վրա հարձակման համար

«Ալ Քայիդան» ստանձնել է պատասխանատվությունը Իրաքում բանտերի վրա հարձակման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ գործակալության, «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ գրոհայինները մի քանի ամիս պլանավորել են այդ գործողությունը, որի արդյունքում բանտից 500 կալանավոր է փախել:

Երկուշաբթի գիշերը ահաբեկիչների խումբը համակարգված հարձակում է գործել Բաղդադի արվարձանում գտնվող «Հաջի» և «Աբու Գրեյբ» բանտերի վրա: Ահաբեկիչների հետ մարտում 26 իրավապահ է զոհվել և 20 կալանավոր: Խորհրդարանականները հաստատել են, որ ընդհանուր առմամբ բանտերից մոտ 500 կալանավոր է փախել, որոնք մեղավոր են ճանաչվել ահաբեկչության մեջ: