23 հուլիսի 2013 - 18:59 AMT
Վթար Սարավան գյուղի մոտակայքում. Կա 8 տուժած

Այսօր, ժամը 16.27-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարարավան ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հայտնի են ավտոմեքենայի ուղևորների և վարորի տվյալները մասամբ. ուղևորներ` Դմիտրի Եգորով, Ալինա Ֆիլատովա, Եկատերինա Ու., Օլգա Զավետսկայա, Մարինա Կրեմլովա, Եկատերինա, Տալման Պատրիկ, վարորդ` Վահան, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունն ու ավելացնում, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: