«Չենք վճարելու 150 դրամ»-ի ակցիան շարունակվում է. Վարորդները պետք է միանան պայքարին

«Չենք վճարելու 150 դրամ»-ի ակցիան շարունակվում է. Վարորդները պետք է միանան պայքարին

PanARMENIAN.Net - «Հարգելի քաղաքացի, վճարելով 100 դրամ ուղեվարձ, դու մասնակցություն ես ցուցաբերում պայքարին, որը կկասեցնի թանկացումը: Թույլ մի տուր գծատեր օլիգարխներին հարստանալ քո և քո ընտանիքի հաշվին: Վարորդ, մեր բոյկոտը քո դեմ չէ». այս գրությամբ թռուցիկներ են «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները, Օպերային հակարից կանգառներում բաժանում անցորդներին:

Ակցիայի մասնակիցները նաև տրանսպորտային միջոցների վարորդներին են առաջարկում գործադուլ սկսել ու միանալ պայքարին: «Պահպանիր քո իրավունքները, պահանջիր արժանապատիվ աշխատավարձ», - կոչ են անում ակտիվիստները: Ակտիվիստների գործողություններին հետևում է նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը: «Որպեսզի երթևեկության կանոնների խախտումներ չլինեն, արհեստական խցանումներ չառաջանան և հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցներ մուտք չգործեն, որպեսզի հասարակական տրանսպորտը կարողանա կանոնավոր երթևեկել»,- իր ներկայությունը բացատրել է Արսեն Արշակյանը:

Իսկ ուսանողները շարունակում են նաև ստորագրահավաքը` շրջում են փողոցներում, կանգառներին կից տարացքներում ու քաղաքացիներին առաջարկում ստորագրել: Արդեն հավաքված 10.000-ից ավելի ստորագրություններն ու դրանց ավելացածները օրերս փոխանցվելու են քաղաքապետարանին:

Ակցիայի մասնակիցները բոլորին նաև հրավիրում են մասնակցելու ամեն օր ժամը 20:00-ին Մաշտոցի պուրակում նախատեսված հավաքներին, որոնց ժամանակ քննարկվելու են հետագա գործողությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---