Ուղեվարձի թանկացում. Հարուցված քրգործի շրջանակներում բերման ենթարկված ակտիվիստները հարցաքննվել և ազատ են արձակվել

Ուղեվարձի թանկացում. Հարուցված քրգործի շրջանակներում բերման ենթարկված ակտիվիստները հարցաքննվել և ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության լրատվական վարչությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է .«2013 թ. հուլիսի 22-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի տարածքում` հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման կապակցությամբ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում անհայտ անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության և հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 316 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այս հոդվածը վերաբերում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելուն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քր. դատ. օր-ի 57-րդ հոդ. 2-րդ մասով 9-րդ կետի պահանջների համաձայն 2013թ. հուլիսի 23-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկվել նշված հանցագործության կատարման մեջ կասկածվող անձինք՝ Սամվել Խաչատրյանը, Վահե Մելքոնյանը, Շանթ Գրիգորյանը, Վիլեն Գաբրիելյանը և Մաքսիմ Սարգսյանը: Նշված անձինք օրենքով սահմանված կարգով հարցաքննվել են և ազատ արձակվել»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---